2 մարտ, 2021 16:53
Չստորագրելով՝ ազատել զբաղեցրած պաշտոնից Օնիկ Գասպարյանին․ Արմեն Սարգսյանի հայտարարության պարզաբանումը
Մարտի 2-ին հանրապետության նախագահի աշխատակազմը տեղեկացրեց, որ Արմեն Սարգսյանը որոշել է չստորագրել Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը: Միաժամանակ, Հանրապետության նախագահն առանձին դիմումով դիմելու է Սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով: Նախագահի հայտարարությունը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեց․ հասկանալի չէ՝ Օնիկ Գասպարյանն ազատվում է զբաղեցրած պաշտոնից, թե ոչ, և ինչ հարցով է նախագահը դիմում Սահմանադրական դատարան։ Պարզաբանումը՝ ստորև։