3 ապրիլ, 2018 12:13

Իրանի ԱԳ նախարարը կայցելի Նախիջևան

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը ապրիլի 5-ին պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան և կայցելի Նախիջևանի ինքնավար հանրապետություն։ Ադրբեջանում Զարիֆը կմասնակցի Չմիավորման շարժման անդամ պետությունների նախարարական հանդիպմանը։

Ինչպես հաղորդում է իրանական ISNA գործակալությունը, Նախիջևանում Զարիֆը հանդիպումներ կունենա տարածաշրջանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Չմիավորման շարժումը ստեղծվել է ռազմական դաշինքներին չմիանալու սկզբունքով։ Ներկայում մասնակցում է 120 պետություն, այդ թվում՝ 1 եվրոպական՝ Բելառուսը, որը, սակայն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ է, 37 ասիական, 53 աֆրիկյան, 26 ամերիկյան և 3 Օվկիանիայի պետություն։

Հայաստանն ունի դիտորդի կարգավիճակ։

Մարտի վերջին պաշտոնական այցով Բաքվում էր Իրանի նախագահ Հասան Ռոհանին։

 

Լուսանկարը՝ արխիվային