5 ապրիլ, 2018 16:05

Ինչն են կարևորում Հայաստանի երիտասարդները

Հարցված երիտասարդների գրեթե բոլորի համար իր ընտանիքը ամենակարևորն է: Իսկ յուրաքանչյուր երրորդ երիտասարդի համար հայրենիքն էլ է ամենակարևորը:

Հայաստանյան երիտասարդների կյանքում ծնողների դերը շատ կարևոր է, այն աստիճան, որ հարցված երիտասարդների 88%-ն անվերապահորեն նշում է, որ իր կյանքի հիմնական նպատակը ծնողներին հպարտանալու առիթներ տալն է: