15 ապրիլ, 2018 21:11

Յուրաքանչյուրն իր քայլը պետք է անի. Արարատ Միրզոյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արարատ Միրզոյանը ՍիվիլՆեթի Մկրտիչ Կարապետյանի հետ զրուցում է հետագա քայլերի մասին։ Նա նշում է, որ յուրաքանչյուրը պետք է իր քայլն անի:

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիական անհնազանդության կոչ է արել և ներկայացրել գործողությունների ծրագիր։ Փաշինյանը կոչ է արել ապրիլի 16-ի առավոտյան 8։15-ից արգելափակել Երևանի երեք խոշոր կամուրջները, իչպես նաև փողոցները, մետրոն, կաթվածահար անել երթևեկությունը և ոտքով շարժվել դեպի Բաղրամյան պողոտա՝ Ազգային ժողովի շենք, շրջափակել այն։