16 ապրիլ, 2018 14:23

Գյումրի․ քաղաքացիները փակել են կենտրոնական փողոցը

Գյումրիում փակ է Շիրակի մարզպետարան տանող ճանապարհը՝ Գ. Նժդեհ փողոցը, ի աջակցություն Երեւանում տեղի ունեցող զարգացումների, հաղորդում է ԳԱԼԱ-ն։

Քաղաքացիներ են հավաքվում Շիրակի մարզպետարանի դիմաց: Ոստիկանները այլընտրանքային ճանապարհ են բացել, որից օգտվում են վարորդները: 

Գարեգին Նժդեհի փողոցը Գյումրու կենտրոնական փողոցներից մեկն է:

Ավտոբուսները եւ միկոավտոբուսները փոխել են իրենց երթուղին: Հավաքված գյումրեցիները կոչ են անում բոլորին դուրս գալ փողոց եւ կասեցնել Ս. Սարգսյանի վարչապետությունը:

«Ոչ միայն մայրաքաղաքում, ՀՀ տարբեր քաղաքներում պետք է բողոքի ակցիաներ անցկացնել: Պետք է դուրս գա ողջ Գյումրին, Վանաձորը…Պետք է աջակցենք Երեւանում պայքարող մեր ընկերներին եւ պետք է թույլ չտանք, որպեսզի Ս. Սարգսյանի դառնա վարչապետ»,-ասում է հավաքված երիտասարդներից մեկը: Բողոքի ցույցի մասնակիցներն առայժմ պլանավորում են այսօրվա գործողությունները: