16 ապրիլ, 2018 10:07

Մետրոյի «Բաղրամյան» կայարանում գնացքները չեն կանգնի

Երևանի քաղաքապետարանը հաղորդել է, որ  Երևանի Մետրոպոլիտենի գնացքները «Բաղրամյան» կայարանում կանգառներ չեն կատարի։

Հաղորդագրությունում մասնավորապես ասված է.

«Հարգելի համաքաղաքացիներ, Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Բաղրամյան» կայարանի շարժասանդուղքների մեքենասարքերում առաջացած տեխնիկական կարգավորման աշխատանքներով պայմանավորված` մետրոյի գնացքները տվյալ կայարանում կանգառներ չեն կատարի: Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»: