15 մայիս, 2018 15:31

Գլխավոր դատախազը չի պատրաստվում հեռանալ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը չի պատրաստվում հրաժարական ներկայացնել։ Այդուհանդերձ, նա դրական է գնահատում իր հրաժարականի պահանջով ցույցերը, որոնք կազմակերպվել են «Սասնա ծռեր» խմբավորման համակիրների կողմից։

Դատախազն ասում է, որ քաղբանտարկյալներին ազատ արձակելու հրահանգ չի եղել, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից։ Նրա պնդմամբ՝ ապրիլին տեղի ունեցած հավաքներից «մի քանիսը անօրինական են եղել», ուստի հարուցվել են քրեական գործեր։ Գլխավոր դատախազը նաև անդրադառնում է ապրիլի 22-ին Նիկոլ Փաշինյանի առևանգմանը։