15 մայիս, 2018 17:03

Հանրապետականները պատրա՞ստ են կառավարության հետ կառուցողական քննարկումների

«Կուսակցությունների մասին» օրենքի և Ընտրական օրենսգրքի փոփոխության համար կառավարությունը պետք է քաղաքական պայմանավորվածություն ձեռք բերի Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության հետ, ասում է խմբակցության պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը։ Արփինե Հովհաննիսյանն էլ պատրաստ է կառուցողական քննարկումների դաշտում կառավարության հետ քննարկել խնդիրները։ Նա օրեր առաջ ներկայացրել էր նախագիծ, որով առաջարկվում է շարժական արագաչափերը հանել գործածությունից։ Արփինե Հովհաննիսյանը վստահեցնում է՝ այս նախագծով ՀՀԿ-ն «նպատակ չունի շահել քաղաքացիների սիրտը»։