15 մայիս, 2018 16:53

Պաշտոններից ազատվել են գլխավոր հարկադիր կատարողը, պետգույքի կառավարման վարչության պետը, ԱԳՆ գլխավոր քարտուղարը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով՝ պաշտոններից ազատվել են դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարող Արմեն Հարությունյանը, կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության (Պետական գույքի կառավարման կոմիտե) պետ Արման Սահակյանը, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Անդրեյ Սիմոնյանը:

Մեկ այլ որոշմամբ՝ Շահեն Ավագյանը ազատվել է արտգործնախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից։