16 մայիս, 2018 16:31

«Սասնա ծռերի» խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը մերժվեց

Մայիսի 16-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում կայացավ ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման գործով 10 մեղադրյալների դատական նիստը։

Փաստաբանները ներկայացրին իրենց պաշտպանյալների խափանման միջոց կալանքը փոխելու մասին միջնորդություն, որը մերժվեց:

«Սասնա ծռերի» գործից առանձնացված 10 մեղադրյալներն են՝ Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Արայիկ Խանդոյանը, Մխիթար Ավետիսյանը, Գագիկ Եղիազարյանը, Արմեն Բիլյանը, Սմբատ Բարսեղյանը, Արեգ Կյուրեղյանը, Էդուարդ Գրիգորյանը և Սեդրակ Նազարյանը։