16 մայիս, 2018 10:22

Թրամփը շնորհավորել է Փաշինյանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ ընտրվելու կապակցությամբ։ 

«Շնորհավորում եմ Ձեր ընտրվելու կապակցությամբ։ Ակնկալում եմ աշխատել Ձեզ հետ երկու երկրների համար փոխշահավետ բազմաթիվ ոլորտներում, այդ թվում՝ առևտրային կապերի, ժողովրդավարական կառույցների և տարածաշրջանային անվտանգության ամրապնդման ուղղությամբ։

Կոռուպցիայի դեմ պայքարը, քաղաքական բոլոր կուսակցությունների համախմբումն ու Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը կնպաստեն այդ ջանքերին և կերաշխավորեն Հայաստանի պայծառ ապագան։

Լավագույն մաղթանքներս Ձեզ  և հայ ժողովրդին»,- ասված է Թրամփի շնորհավորական ուղերձում։