17 մայիս, 2018 17:22

Արշակունյաց պողոտան բացեցին, դատարանի մուտքերը՝ ոչ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ուղիղ հեռարձակման ընթացքում կոչ արեց քաղաքացիներին 15։00-ից բացել բոլոր փողոցները։ Երեկվանից Արշակունյաց պողոտան փակել էին «Սասնա ծռեր» խմբի անդամների հարազատները, համակիրները, որոնք այսօր որոշեցին բացել երթևեկելի հատվածը, սակայն փակ կպահեն Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի ելքերն ու մուտքերը։ Այս նույն դատարանը մայիսի 16-ին որոշեց խմբի տասը անդամներին կալանքից չազատել։ Հարազատները պահանջում են կալանքի որոշումը փոխել։ Նրանք այսօր ցանկություն հայտնեցին հանդիպել վարչապետի հետ։