17 մայիս, 2018 14:46

Երթ՝ Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջով

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը պահանջող մի խումբ քաղաքացիներ մայիսի 17-ին երթ իրականացրին Երևանի կենտրոնում։ Նրանք կանգ առան գլխավոր դատախազության մոտ՝ պահանջելով արդար քննության ենթարկել իրենց դիմում-բողոքները։