17 մայիս, 2018 15:09

Հակահեղափոխություն չկա. Սասնա ծռերի համակիրներն իրենց բողոքի մասին

«Սասնա ծռեր» խմբի անդամները թույլ չեն տալիս, որ ամբաստանյալներին դուրս հանեն դատարանից։ Մայիսի 16-ի դատական նիստին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում մերժվեց խմբի 10 անդամներին կալանքից ազատման միջնորդությունը, որից հետո բողոքի ցույց սկսվեց հենց Արշակունյաց պողոտայում։ Ցույցի մասնակիցների խոսքով՝ փորձում են դատարանի վրա ճնշում գործադրել արտահերթ նիստ անցկացնելու համար։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարել էր, որ Սասնա ծռերի գործով պետք է քննարկումներ լինեն։ Մայիսի 16-ի դատական նիստին Վարուժան Ավետիսյանը, անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, ասել է, որ «Սասնա ծռերի» գործողությունները ապստամբություն է եղել, իսկ նման պայմաններում լինում են նաև զոհեր։