17 մայիս, 2018 14:51

Հասան Ռոհանին շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին: Ինչպես փոխանցում է վարչապետի պաշտոնական կայքը, ուղերձում մասնավորապես ասված է.

«Հայաստանի Հանրապետության վարչապետ
Հարգելի պարոն Նիկոլ Փաշինյան,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Հուսով եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում ականատեսը կլինենք երկկողմ հարաբերությունների օրեցօր զարգացմանը և խորացմանը: 

Աստծուց հայցում եմ Ձեզ առողջություն և հաջողություն, իսկ Հայաստանի ժողովրդին՝ բարեկեցություն և երջանկություն»:

Օրերս Հասան Ռոհանիի և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց, որի ընթացքում շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ ընտրվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ այդ պատասխանատու պաշտոնում: Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական բարեկամական հարաբերություններին և համագործակցությանը վերաբերող, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցեր: