17 մայիս, 2018 13:02

Փաշինյանը «տեսականորեն չի բացառում» Սերժ Սարգսյանի հետ հանդիպումը ԼՂ հարցի համար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «տեսականորեն չի բացառում» հանդիպումը Սերժ Սարգսյանի հետ՝ Ղարաբաղի խնդրի հետ կապված։

Կառավարության այսօրվա նիստից հետո վարչապետը քայլելով գնաց մինչև Մաշտոցի պողոտա, որի ընթացքում լրագրողները տարբեր հարցեր էին ուղղում։

Ներկայում Փաշինյանը բնակվում է կառավարական ամառանոցներ կոչվող տարածքում՝ Սերժ Սարգսյանի հարևանությամբ։ Լրագրողի հարցին, թե արդյոք ինքը հանդիպում է Սերժ Սարգսյանին՝ Փաշինյանը պատասխանեց․«Միակ հնարավոր տարբերակը, որ [Սերժ Սարգսյանի հետ] տեսականորեն կարող է հանդիպում, Ղարաբաղի հարցի հետ կապված որոշ ինֆորմացիայի ստացման անհրաժեշտությունն է»։

Նա հավելեց, սակայն, որ հանդիպում չի նախատեսվում․ «Ես ասում եմ տեսականորեն կարող է այդպիսի հնարավորություն լինել»։