18 մայիս, 2018 10:21

Փաշինյանը տեսակցել է վիրավորում ստացած ՊԲ զինծառայող Շամխալ Պետրոսյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Նա տեսակցել է մայիսի 13-ին հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային ծանր վիրավորում ստացած ՊԲ զինծառայող Շամխալ Սեյրանի Պետրոսյանին:

Կառավարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, Նիկոլ Փաշինյանը զրուցել է զինծառայողի հետ, մաղթել շուտափույթ ապաքինում և շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար:

Կառավարության ղեկավարն այցելել է նաև այլ բուժսենյակներ՝ առողջություն մաղթել բուժվող զինծառայողներին: Շրջայցի ընթացքում վարչապետը ծանոթացել է հոսպիտալի հագեցվածության և առկա ենթակառուցվածքների մակարդակին: