23 մայիս, 2018 18:48

Շատրվաններ՝ ծառերի փոխարեն․ ո՞ւր են գնացել ուռենիները

Մայիսի 16-ին մի շարք քաղաքացիներ բողոքի ակցիա էին կազմակերպել «Մերժենք Տարոնին և իր բարեկարգումը» կոչերով։ Նրանք պնդում էին, որ Մյասնիկյանի արձանի հետնամասում տեղի են ունեցել ապօրինի ծառահատումներ։ «Էկոլոգիական իրավունք» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Արթուր Գրիգորյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում ասում է, որ տեղի է ունեցել իրավական նորմերի խախտում, իսկ Երևանու ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը պարզաբանում է, թե ինչու է իրենց խմբակցությունը կողմ քվեարկել նախագծին: Բնապահպան Անի Խաչատրյանը պնդում է, որ նոր ծառեր տնկելով` այգու նախկին տեսքը չի վերականգնվելու:
Երևանի 2800-ամյակի կապակցությամբ գործարար Վարդանյանների ընտանիքը բարեկարգում է այգին։ Այնտեղ լինելու են շատրվաններ։