1 հունիս, 2018 13:31

Միջամտության կարիք չկա․ Տոնոյանը՝ Նախիջևանի հետ սահմանին իրավիճակի մասին

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հունիսի 1-ին կառավարության հերթական նիստից հետո անդրադարձավ Նախիջևանի տարածքում ադրբեջանական զինված ուժերի տեղաշարժերին։ Նա շեշտեց, որ ադրբեջանական զինուժը գործողություններ է իրականացնում իր տարածքում։ Տոնոյանի պնդմամբ՝ Հայաստանի զինված ուժերի միջամտության կարիք չկա։