6 հունիս, 2018 16:31

Արեգ Կյուրեղյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից

«Սասնա ծռերի» անդամ Արեգ Կյուրեղյանը քիչ առաջ ազատ արձակվեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրից:

Դատավոր Մեսրոպ Մակյանը բավարարեց պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությունը: 

Արեգ Կյուրեղյանի համար ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Հրաչյա Հակոբյանը և Լենա Նազարյանը ներկայացրել էին անձնական երաշխավորագիր: