11 հունիս, 2018 17:53

Դատախազը «թավշյա միջնորդություն» ներկայացրեց Ժիրայր Սեֆիլյանի և Գևորգ Սաֆարյանի գործով

Վերաքննիչ քրեական դատարանում հունիսի 11-ին մեղադրողը միջնորդեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանի և Ներսես Պողոսյանի պատիժը պայմանական չկիրառել։ Սաֆարյանը առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել էր 5 տարի և 5 ամսվա, իսկ Պողոսյանը՝ 3 տարի և 6 ամսվա ազատազրկման։ Ժիրայր Սեֆիլյանի համար դատախազը պահանջեց յոթ տարվա ազատազրկում։ Նա դատապարտվել է 10 տարի և 5 ամիս ժամկետով ազատազրկման։