11 հունիս, 2018 14:22

Հրաժարական է տվել Աղվան Հովսեփյանը

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը հրաժարական է տվել։
 ·  
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր հանդիպում է ունեցել Քննչական կոմիտեի աշխատակազմի հետ, որի ընթացքում տեղեկացրել է պաշտոնից հրաժարական ներկայացնելու իր որոշման մասին։ Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեի խոսնակ Սոնա Տռուզյանը։

Աղվան Հովսեփյանը զբաղեցրել է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը 1998-1999թթ, 1999-2004 թթ. եղել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ։ 2004-2013 թթ. կրկին ղեկավարել է գլխավոր դատախազությունը։

2014 թ. հուլիսի 18-ին նշանակվել էր նորաստեղծ մարմնի՝ Քննչական կոմիտեի նախագահ։