ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն աշխատանքից ազատել է անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանին (Կրակեմ Հրաչ):
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16.1-ին հոդվածի 1-ին մասի և «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Հրաչյա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ազատել ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից»,- ասված է հրամանագրում:
Մեկ այլ հրամանագրով այդ պաշտոնն ստանձնել է Գրիգորի Հայրապետովը․ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16.1-ին հոդվածի 1-ին մասի.
Գրիգորի ՀԱՅՐԱՊԵՏՈՎԻՆ նշանակել Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետ»:
Լուսանկարի կենտրոնում՝ Հրաչյա Հարությունյան