13 հունիս, 2018 11:58

Ազգային անվտանգության աշխատակիցները գործողություն են իրականացնում Երևանի քաղաքապետարանում․ Tert.am

Ազգային անվտանգություն ծառայությունը հատուկ գործողություններ է իրականացնում Երևանի քաղաքապետարանում։ Tert.am-ին լուրը հաստատել է ԱԱԾ խոսնակ Սամսոն Գալստյանը` նշելով, որ առաջիկայում ԱԱԾ-ն հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ։

Hraparak.am-ը գրել է, որ Ազգային անվտանգության ծառայությունը մուտք է գործել Երևանի քաղաքապետարան և առգրավվել «Երևան» հիմնադրամի բոլոր փաստաթղթերը։

Կրթության գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ տեղեկացնելով, որ Երևանի ավագանու առաջիկա նիստում ներառվել է «Երևան» հիմնադրամը լուծարելու հարցը: Արայիկ Հարությունյանը և ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանը ավելի վաղ դատի էին տվել հիմնադրամին՝ նշելով, որ այնտեղ կարող են լինել կոռուպցիոն սխեմաներ: