13 հունիս, 2018 13:39

Ելիզավետա Դանիելյանը չընտրվեց Սահմանադրական դատարանի անդամ

Ելիզավետա Դանիելյանը չընտրվեց Սահմանադրական դատարանի անդամ։ Նրա թեկնածությունը ներկայացրել Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնակատար Երվանդ Խունդկարյանը:

Ազգային ժողովում այսօր տեղի ունեցած քվեարկության արդյունքում Ելիզավետա Դանիելյանը չի ընտրվել Սահմանադրական դատարանի անդամ։

ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը հայտարարել է, որ քվեարկությանը խորհրդարանի 105 պատգամավորից մասնակցել է 54-ը: Կողմ է քվեարկել 36 հոգի, դեմ՝ 17, անվավեր է ճանաչվել 1 քվեաթերթիկ։

ԵԼՔ և Ծառուկյան դաշինքը խմբակցությունները հայտարարել էին, որ չեն մասնակցելու քվեարկությանը։