13 հունիս, 2018 15:59

Զբոսաշրջության պետական կոմիտեն նոր նախագահ ունի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հռիփսիմե Գրիգորյանը նշանակվել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոաշրջության կոմիտեի նախագահ։ Գրիգորյանը 2016-ից ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի դոնորների հետ կապերի համակարգողն էր, մարքեթինգի խթանման վարչության խորհրդական։

Այս պաշտոնում նա փոխարինում է Զարմինե Զեյթունցյանին։

***
Հռիփսիմե Գրիգորյանի կենսագրությունը

Կրթություն

2009-2011 - Քաղաքական գիտությունների մագիստրատուրա, Կենտրոնական եվրոպական համալսարանի քաղաքագիտության ֆալուլտետ, Բուդապեշտ, Հունգարիա։ Կենտրոնական եվրոպական համալսարանի հայ շրջանավարտների խորհրդի նախագահն է։

2005-2009 - Միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության բակալավր, Երեւանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ։

Այլ դասընթացներ

2017 - ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ երկարաժամկետ դիտորդության դասընթաց, Սարաեւո, Բոսնիա եւ Հերցեգովինա 2012 - «Ժողովրդավարացման մարտահրավերներ. լուծում ենք մասնակցությամբ» սեմինար, Երիտասարդ լիբերալների միջազգային ֆեդերացիա, Շվեդիա 2010 - Ամառային դպրոց, Ֆրիբուրգի համալսարան, Շվեյցարիա

Աշխատանքային փորձ

2016-ից մինչ այժմ - ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտե, Դոնորների հետ կապերի համակարգող, Մարքեթինգի եւ խթանման վարչության խորհրդական։

2014 - 2015 - «Գրիգ Թրեվլ» ՍՊԸ, համահիմնադիր

2013, 2015, 2017 - ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ, մեդիա մասնագետի ավագ օգնական

2014 - «STDev ցանցի եւ հավելվածների զարգացման կազմակերպություն», Բիզնեսի

զարգացման կառավարիչ

2013 - «Հայկական Կարմիր խաչի ընկերություն» ՀԿ, կրթության մասնագետ

2012 - 2017 - Գոտենբուրգի համալսարան, «Ժողովրդավարության տեսակներ»,

հետազոտության օգնական (առցանց)

2012 - Քեմբրիջի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետ, հետազոտության օգնական

2009 - Հայաստանում ԱՄՆ դեսպանատան Հանրային կապերի բաժին, օգնական

Քաղաքացիական գործունեություն

2008 թվականից՝ հիմնադրման պահից, եղել է «ՀԻՄԱ» երիտասարդական նախաձեռնության անդամ, իսկ 2011 թվականից՝ համանուն հասարակական կազմակերպության անդամ:

Հռիփսիմե Գրիգորյանը ծնվել է 1988 թ., Երեւանում, ամուսնացած է։

Լուսանկարը՝ Նանե Խաչատրյանի։