13 հունիս, 2018 19:47

Հիմնադիր խորհրդարանը կարող է մասնակցել ընտրություններին

Ժիրայր Սեֆիլյանի եղբայրը` Թորոս Սեֆիլյանը, խոսում է Հիմնադիր խորհրդարանի հետագա անելիքների մասին։ Սեֆիլյանը չի բացառում, որ Հիմնադիր խորհրդարանը առաջիկայում կուսակցություն ստեղծի և կմասնակցի խորհրդարանական արտահերթ ընտրություններին։

Զրույցը տեղի է ունեցել հունիսի 13-ին՝ Վերաքննիչ քրեական դատարանի շենքի մոտ՝ Ժիրայր Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի և մյուսների՝ դատարանի դահլիճից ազատ արձակվելուց հետո։