14 հունիս, 2018 09:53

Բակո Սահակյանը ընտրեց երրորդ սցենարը․ Հայկ Խանումյան

Հունիսի 13-ին Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցությունը ծրագրել էր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կազմակերպել հանրահավաք, սակայն ոստիկանները փակել էին հրապարակ տանող մուտքերը։ Այս քայլով, ըստ կուսակցության ղեկավար, Արցախի ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանի, նախագահ Բակո Սահակյանը ցույց է տալիս, որ ինքը չի փոխվել։ Հանրահավաքը իրականացավ, սակայն Ստեփան Շահումյանի հրապարակում, ապա տեղափոխվեց այլ վայր։ Հայկ Խանումյանը հայտարարեց, որ իրենք հասնելու են Բակո Սահակյանի հրաժարականին։ ՍիվիլՆեթը հանրահավաքի և Արցախում ստեղծված իրավիճակի շուրջ զրուցել է պատգամավորի հետ։