14 հունիս, 2018 09:58

Բակո Սահակյանը կարող է մոռացության մատնել իր խոսքը․ Ալեքսանդր Քանանյան

ՍիվիլՆեթը Ստեփանակերտում զրուցել է Քարվաճառի բնակիչ, քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանի հետ։ Նա մասնակցում էր հունիսի 13֊ի ցույցին։ Քանանյանն անդրադարձավ Արցախի նախագահ Բակո Սահակյանի վերջին հայտարարությանը, որ 2020 թվականին կայանալիք նախագահի ընտրություններին իր թեկնածությունը չի առաջադրելու։ Քաղաքագետը կարծում է, որ իրավիճակի փոփոխությամբ Սահակյանը կարող է դրժել խոստումը, ինչպես արեց Սերժ Սարգսյանը։