7 դեկտեմբեր, 2019 22:41
Մինսկում Ռուսաստանի հետ ինտեգրման դեմ ցույց է տեղի ունեցել
Մինսկի կենտրոնում Բելառուսի և Ռուսաստանի «խորը ինտեգրման» դեմ ցույց է տեղի ունեցել։ Այսօր Սոչիում կայացել են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Վլադիմիր Պուտինի բանակցությունները Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետության շրջանակում տնտեսական ինտեգրման խորացման հարցերի շուրջ: Ինչպես հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը, Մինսկի Հոկտեմբերյան հրապարակում ցուցարարները դեմ են արտահայտվել Ռուսաստանի հետ ինտեգրմանը և հանդես եկել հանուն Բելառուսի անկախության: Նրանք չեն ցանկանում ճանաչել Ռուսաստանի և Բելառուսի ինտեգրման փաստաթղթերը, եթե երկրների առաջնորդները ստորագրեն դրանք։