18 հունիս, 2018 22:07

Վագրը գնաց, արջերը սպասում են

Հունիսի 18-ին Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ներկայացուցիչներն այցելել էին Մանվել Գրիգորյանի առանձնատանը պահվող կենդանիների տարածք, որտեղ պահվում էին մեկ վագր, հինգ արջ, ջայլամներ և այլ կենդանիներ։ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանի խոսքով՝ կենդանիներն առաջին հայացքից թերսնված են։ Վագրը տեղափոխվեց վերականգնողական կենտրոն, իսկ արջերը, ըստ Խաչատրյանի, կտեղափոխվեն վաղը։