21 հունիս, 2018 11:15

Վրաստանի խորհրդարանը վստահություն է հայտնել նոր կառավարությանը

Վրաստանի խորհրդարանը երեկ վստահություն է հայտնել նոր կառավարությանը՝ վարչապետ Մամուկա Բախտաձեի գլխավորությամբ և կառավարության ծրագրին՝ «Ազատություն, արագ զարգացում, բարեկեցություն» խորագրով։

Կողմ է քվեարկել 99 պատգամավոր, դեմ՝ 6-ը։

Ինչպես հայտարարել է Բախտաձեն, մոտ երեք շաբաթից  պատրաստ կլինի փոքր կառավարության տեսլականը։ Կառուցվածքային փոփոխությունների արդյունքում նախարարների քանակը 14-ից կհասցվի 11-ի։

Փոփոխություններից հետո խորհրդարանը կրկին պետք է վստահություն հայտնի կառավարությանը։

Թեմայի շուրջ ավելին՝

Վրաստանի ապագա վարչապետը առաջարկում է ներել հարկատուների՝ մինչև 2013թ․ պարտքերը

Ո՞վ է Վրաստանի վարչապետի թեկնածու Մամուկա Բախտաձեն