25 հունիս, 2018 18:09

Ոստիկանությունը բերման է ենթարկել Ալեքսանդր Սարգսյանին

Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը, բերման է ենթարկվել ապօրինի զենք կրելու կասկածանքով․ ՍիվիլՆեթի հետ զրույցում լուրը հաստատեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

Համացանում հայտնվել է Ալեքսանդր Սարգսյանին բերման ենթարկելու տեսագրությունը։