28 հունիս, 2018 17:21

Ինչպես կարող է Հայաստանն առավելագույնս օգտագործել իր ազգային մտավոր ներուժը․ Ալեքսիս Օհանյանի գրառումը

Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանն այսօր գրառում է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման վերաբերյալ։

«Հրավիրվել էի հանդիպման վարչապետ Փաշինյանի հետ։ Կիսեցի իմ կարծիքը Initialized Capital-ի վերաբերյալ, խոսեցի այն մասին, թե աշխարհով մեկ ստարտափերի համայնքում ինչն է աշխատում, և ինչպես կարող է Հայաստանն առավելագույնս օգտագործել իր ազգային մտավոր ներուժը։

Ես նրան ասացի, որ Թավշյա հեղափոխությունից հետո երբեք այսքան հպարտ չեմ եղել, որ հայ եմ, հպարտ եմ նրա վարչակազմի՝ կոռուպցիայի դեմ պայքարին, Հայաստանում նորարարության ու ձեռնարկատիրության խթանմանն ու աշխարհով մեկ մեր համայնքի միավորմանն ուղղված աշխատանքով։

Դուք ունեք իմ աջակցությունը»,- գրել է Օհանյանը։

Երեկ Ալեքսիս Օհանյանի հետ հանդիպման մասին գրառում էր արել Նիկոլ Փաշինյանը։