3 հուլիս, 2018 16:46

Ռոբերտ Քոչարյանը հրավիրվել է հարցաքննության Մարտի 1-ի գործով․ «Հայկական ժամանակ»

Մարտի 1-ի գործով նոր բացահայտումներ ու զարգացումներ են տեղի ունենում։

«Հայկական ժամանակ» թերթը, հղում անելով իր աղբյուրներին, գրում է, որ Ռոբերտ Քոչարյանը արդեն իսկ հրավիրվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ հարցաքննության. նրան ծանուցագիր է ուղարկվել:

Այսօր՝ ավելի վաղ, Հատուկ քննչական ծառայությունը հաղորդել էր, որ Մարտի 1-ի գործով նոր բացահայտում է արվել։ Այսօր որոշում է կայացվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է սահմանադրական կարգը: