4 հուլիս, 2018 12:00

Սեյրան Օհանյանը հարցաքննվել է Մարտի 1-ի գործի շրջանակում

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն օրեր առաջ հարցաքննվել է Մարտի 1-ի գործի շրջանակում։ Տեղեկացնում է NEWS.am-ը, որի հետ զրույցում տեղեկությունը հաստատել է անձամբ Օհանյանը։ Նա չի ցանկացել պատասխանել այլ հարցերի։ 

Սեյրան Օհանյանը 2008թ․ ՊՆ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնն էր զբաղեցնում։

 

Թեմայի շուրջ ավելին՝ 

Միքայել Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը