10 հուլիս, 2018 15:06

Վերընտրվելուց հետո Էրդողանի առաջին այցը՝ Բաքու

Հուլիսի 10-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով ժամանել է Բաքու՝ հետևելով վերընտրվելուց հետո առաջին այցը Ադրբեջան կատարելու ավանդույթին։

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, դիմավորման արարողությունից հետո տեղի է ունեցել Էրդողանի առանձնազրույցը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Ըստ հաղորդագրությունների, հանդիպմանն ընդգծվել են երկու երկրների «բարեկամական և եղբայրական» հարաբերությունները, որոնք զարգանում են բոլոր ոլորտներում։ Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

 

Լուսանկարը՝ արխիվային