10 հուլիս, 2018 12:59

Յուրի Խաչատուրովը Մարտի 1-ի գործով հրավիրվել է ՀՔԾ

«Մարտի 1»-ի քրեական գործի շրջանակներում Հատուկ քննչական ծառայությունը հարցաքննության ծանուցագիր է ուղարկել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին։

Վերջինս, պատճառաբանելով աշխատանքային ծանրաբեռնվածությունը, փոխանցել է, որ քննչական հարցաքննության կներկայանա հուլիսի վերջին։

Յուրի Խաչատուրովը Մարտի 1-ի գործով ունի վկայի կարգավիճակ։

2008թ․ մարտի 1-ին Խաչատուրովը զբաղեցնում էր Երևանի կայազորի պետի պաշտոնը։ Նույն թվականի ապրիլի 15-ին նշանակվել էր ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնում:

 

Մարտի 1-ի գործով Քոչարյանը որևէ մտավախություն չունի․ Սողոմոնյան