10 հուլիս, 2018 17:03

Բնապահպանության նախարարությունը մեկանգամյա պլաստիկի դեմ պայքար է սկսում

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը իր գործընկերների հետ միասին մեկնարկում է մեկանգամյա պլաստիկի աստիճանական արգելման գործընթացը Հայաստանում՝ ստանձնելով տարածաշրջանի առաջամարտիկի դերը այս կարևոր բնապահպանական գործում. հայտարարել է բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը։ Ֆեյսբուքյան էջում նա մասնավորապես գրել է․

«Իմ խորին համոզմամբ առաջիկա 5-10 տարիների ընթացքում մեկանգամյան պլաստիկի օգտագործումը արգելվելու է ամբողջ աշխարհում։ Ուրախ եմ, տեղեկացնել, որ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը իր գործընկերների հետ միասին մեկնարկում է մեկանգամյա պլաստիկի աստիճանական արգելման գործընթացը Հայաստանում՝ ստանձնելով տարածաշրջանի առաջամարտիկի դերը այս կարևոր բնապահպանական գործում»։