11 հուլիս, 2018 16:29

Փաշինյանը Բրյուսելում է, այսօր կհանդիպի Մակրոնին և Մոգերինիին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Բրյուսել, որտեղ ընթանում է Հյուսիսատլանտյան դաշինքի՝ ՆԱՏՕ-ի գագաթաժողովը։

Պատվիրակության կազմում են Հայաստանի արտաքին գործերի, պաշտպանության և կրթության և գիտության նախարարները՝ Զոհրաբ Մնացականյանը, Դավիթ Տոնոյանը և Արայիկ Հարությունյանը։

Այսօր երեկոյան նախատեսվում է Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, ինչպես նաև Եվրոպական Միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ։

Նախատեսված է նաև Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ։

Մկրտիչ Կարապետյան, Բրյուսել