13 հուլիս, 2018 16:33

Համամասնական ընտրակարգ՝ փակ ցուցակներով. ինչպես է փոխվում Ընտրական օրենսգիրքը

«Նախկինում ընտրական ցուցակները սխալ և ոչ հասանելի կերպով էին հրապարակվել»,- ասում է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցերով հանձնաժողովի քարտուղար, «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը։  Նրա խոսքով՝ Ընտրական նոր օրենսգիրքը կապահովի, որ այդ ցուցակները ավելի հրապարակային լինեն ու հեշտ հասանելի ընտրողներին։ Այսկերպ կառավարությունը փորձելու է չեզոքացնել կրկնաքվեարկությունն ու այլ իրավախախտումներ։ Ընտրական նոր օրենսգրքում կառավարությունը հրաժարվում է ռեյտինգային ընտրակարգից և վերադառնում համանասնական ընտրակարգին, սակայն՝ փակ ցուցակներով. «Երբ մենք ասում ենք փակ ցուցակ, նկատի չունենք, որ այն գաղտնի է, փակ՝ այսինքն՝ ֆիքսված, դրա մեջ հերթականությունը չի կարող փոխվել»։ Ներկայում վարչապետին կից հանձնաժողովը քննարկումներ է անցկացնում խորհրդարանի խմբակցությունների հետ, սակայն, ըստ Իոաննիսյանի, դրանք դժվար են ընթանում. կառավարությունը չի պատրաստվում որոշ նորմեր զիջել՝ հանուն ՀՀԿ-ի հետ կոնսենսուսի։