14 հուլիս, 2018 11:34

Ռեժիսորի գործը նման է դիրիժորի գործին․ զրույց Դարեն Արոնոֆսկու հետ

Հուլիսի 10-ին Հայկական բարեգործական ընդհանուր միության սրահում կայացավ հանդիպում աշխարհահռչակ ռեժիսոր, «Ոսկե առյուծ»-ի մրցանակակիր, ժամանակակից անկախ կինոյի ամենավառ դեմքերից մեկի՝ Դարեն Արոնոֆսկու հետ։ Արոնոֆսկին «Ոսկե ծիրան» միջազգային 15-րդ կինոփառատոնի պատվավոր հյուրն է։