18 հուլիս, 2018 14:17

Ազատամարդ․ Սպանված ոստիկանի մայրը դիմում է վարչապետին

2016թ․ մայիսի 13-ին Երևանում անհասկանալի հանգամանքներում սպանվել է ոստիկան Հրաչյա Ֆալանջյանը: Տուժողի մայրը և իրավահաջորդը՝ Մարետա Անտոնյանը, հեղափոխությունից հետո նոր թափ է ակնկալում չբացահայտվող այս գործում։ Չնայած ոստիկանության ու դատախազության բարձրաստիճան այրերը տեղյակ են այս գործի մասին, այն ընթացք չի ստանում։ Մարետա Անտոնյանը ճարահատյալ դիմում է վարչապետին։