25 հուլիս, 2018 10:38

Քամու ուղղությամբ շարժվող դատավորները պետք է փոխվեն. Բարձրագույն դատական խորհրդի անդամ

Մի քանի տասնյակ դատավորներ ստորագրահավաք են սկսել՝ ընդդեմ նախկին իշխանության օրոք ձևավորված Բարձրագույն դատական խորհրդի։ Դատավորները վիճարկում են խորհրդի՝ հուլիսի սկզբին հաստատած որոշումները, որոնցով կազմվել են Վճռաբեկ և Վերաքննիչ դատարաններում առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակները։ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանն ասում է, որ դատավորների դժգոհությունը կանխատեսելի էր, քանի որ թեկնածուները շատ էին, իսկ տեղերը՝ քիչ։ ՍիվիլՆեթի Գևորգ Թոսունյանը բարձրագույն դատական խորհրդի անդամի հետ զրուցել է նաև դատավորների անկախության, Բաղրամյան 26-ից նախկինում ստացած զանգերի և քաղբանտարկյալների խնդրի մասին։