15 փետրվար, 2019 12:18
Ո՞վ է «գրանտակեր»՝ ԵՊՀ-ն, թե՞ Ռեստարտը․ բանավեճ Ֆեյսբուքում
Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը «Ռեստարտ» ուսանողական նախաձեռնությանը մեղադրել է Սորոսի հիմնադրամից դրամաշնորհ ստանալու մեջ։ «Ռեստարտ»-ի անդամներն արձագանքել են այս հայտարարությանը։ Նախաձեռնության անդամ Գարիկ Միսկարյանը պարզաբանել է, որ «Բաց հասարակության հիմնադրամներ»-ին գումարի համար դիմել էին դեռ վեց ամիս առաջ, ոչ թե «Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնության, այլ նորաստեղծ «Ռեստարտ» գիտակրթական հիմնադրամի համար, որը «Ռեստարտ»-ի մի ստորաբաժանում է միայն։