1 օգոստոս, 2018 16:57

«Ալեքս Հոլդինգը» վերականգնել է պետբյուջեի 5,2 մլրդ վնասը

Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ-ում նշանակվել է բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգում:

Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) հաղորդագրության համաձայն, ստուգումն իրականացվել է ՊԵԿ տարբեր ստորաբաժանումների համատեղ ուժերով, որի արդյունքում 2018 թվականի հուլիսի 26-ին կազմված ստուգման ակտով կազմակեպությաննն առաջադրվել է բյուջե լրացուցիչ վճարման 5,2 մլրդ դրամ հարկային պարտավորություն (ԱԱՀ-ի և շահութահարկի գծով)։

2018-ի օգոստոսի 1-ի դրությամբ ընկերությանն առաջադրված լրացուցիչ հարակային պարտավորությունն ամբողջությամբ վերականգնվել է:

«Ալեքս Հոլդինգ» ընկերությունը պատկանում է Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին։