7 օգոստոս, 2018 14:54

«Նաիրիտի» 116 աշխատակիցներին վճարվել է 5 ամսվա աշխատավարձ. Արարատ Միրզոյան

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ «Նաիրիտի» տեխնիկական անվտանգությունը հոգացող 116 աշխատակիցների՝ 2018-ի հունվարի 1-ից չվճարված աշխատավարձերի վճարման գործընթացը շարունակվում է։

«Այս պահին արդեն վճարվել է 5 ամսվա աշխատավարձ՝ շուրջ 55 մլն դրամ։ Միաժամանակ հաշվարկվում են նաև ուշացման համար վճարվելիք տոկոսագումարները»,- ասվում է հաղորդագրությունում։