7 օգոստոս, 2018 15:10

Արցախի պատգամավորները դիմել են ՀՀ գլխավոր դատախազին՝ Ռոբերտ Քոչարյանի համար (լրացված)

Արցախի Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ օգոստոսի 7-ին միջնորդություն-խնդրագիր են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կիրառած կալանավորումը փոխելու համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Անուշ Ղավալյանը:

«Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ օգոստոսի 7-ին միջնորդություն-խնդրանք են ներկայացրել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին՝ Արցախի առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը փոխարինելու ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցով՝ հաշվի առնելով Ռոբերտ Քոչարյանի մատուցած ծառայությունները ԱՀ և ՀՀ պետականաշինության գործում»,- գրել է Ղավալյանը:

Արցախի խորհրդարանը բաղկացած է 33 անդամից։ Խնդրագրի տակ ստորագրել են 15 հոգի․

Ղուլյան Աշոտ - ԱԺ նախագահ
Արթուր Թովմասյան - «Հայրենիք»
Հյուսնունց Ռուդիկ - «Հայրենիք»
Դադայան Ռամելա - «Հայրենիք»
Մխիթարյան Արզիկ - «Հայրենիք»
Ուլուբաբյան Վարդգես - «Հայրենիք»
Բաղրյան Վարդգես - «Ժողովրդավարություն»
Գրիգորյան Արամ – «Հայրենիք»
Ղահրամանյան Ռոբերտ - «Հայրենիք»
Կասպարյան Գրիգորի - «Հայրենիք»
Օհանյան Արմեն - «Հայրենիք»
Գալստյան Ժաննա - «Ժողովրդավարություն»
Մելքումյան Դավիթ - «Ժողովրդավարություն»
Բարսեղյան Լյուդմիլա - «Ժողովրդավարություն»
Օհանջանյան Արարատ - «Հայրենիք»

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է հուլիսի 27-ին։ Նա մեղադրվում է 2008-ի հետընտրական իրադարձություններից հետո սահմանադրական կարգը տապալելու հոդվածով։