7 օգոստոս, 2018 13:27

Իրանի տնտեսական տագնապը քաղաքական հիմք դեռ չունի․ Մովսես Քեշիշյան

Թեհրանի հայկական «Արաքս» թերթի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանը ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրուցում է Իրանում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ։

Իրանը ներքաղաքական հերթական դժվարություններն է ապրում։ Երկրի տարբեր քաղաքներում տեղի են ունենում հակակառավարական ցույցեր, որոնք, ըստ Քեշիշյանի, դեռևս չունեն քաղաքական ենթատեքստ։ Իրանցիները, հատկապես՝ ցածր խավը, բողոքում է գործազրկության և թանկության դեմ։ Իրանական արժույթի արագընթաց արժեզրկումը համընկել է Թեհրանի դեմ ամերիկյան նոր քաղաքականության հետ։ Օգոստոսի 7-ից ուժի մեջ են մտել ամերիկյան նոր պատժամիջոցները։ 2015-ին Միացյալ Նահանգներն ու եվրոպական չորս առաջատար պետություններ Իրանի հետ ստորագրել էին համաձայնագիր, ըստ որի՝ նրանք մաս-մաս չեղարկում էին Իրանի դեմ պատժամիջոցները, ինչի դիմաց Թեհրանը հրաժարվում էր իր միջուկային՝ ուրանի հարստացման ծրագրից։