8 օգոստոս, 2018 14:07

Ազատամարդ․ Ցնդած բենզինի մեղադրյալ պահեստապետը

Երկու տարի է, ինչ Արտաշատի ռուսական սահմանապահ զորքերի նախկին զինծառայող Արմեն Մարգարյանը բացահայտել է բենզինի յուրացումները զորամասում, սակայն ինքն է հայտնվել մեղադրյալի կարգավիճակում։ Գործը քննում է Ռուսաստանի Դաշնության դատարանը: Արմենը դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։
Նա դիմել է նաև Հայաստանի վարչապետին և պնդում է, որ ռուսական սահմանապահ զորքերում ծառայող Հայաստանի քաղաքացիների շահերը պատշաճ պաշպանված չեն և կոչ է անում այդ մասով վերանայել հայ-ռուսական պայմանագիրը։